տուն Քաղաքական Հայաստան Աջակցենք մեր հայրենակցին և քվեարկենք նրա օգտին հանուն Հայաստանի, հանուն հայկական երաժշտության....

Աջակցենք մեր հայրենակցին և քվեարկենք նրա օգտին հանուն Հայաստանի, հանուն հայկական երաժշտության. Աննա Հակոբյան

433
0

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է`

Սիրելի՛ հայրենակիցներ,

Քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը մասնակցում է հեղինակավոր World Folk Vision մրցույթին և արդեն կիսաեզրափակչում է:

Մրցույթին այս տարի մասնակցել է 115 երկրից 3950 երաժիշտ։ Մարիաննան Հայաստանի միակ ներկայացուցիչն է, որ անցել է կիսաեզրափակիչ փուլ։

Կորոնավիրուսի համավարկով պայմանավորված՝ այս տարի մրցույթն անցկացվում է առցանց ձևաչափով, հաղթողը նույնպես որոշվելու է առցանց քվերարկությամբ։

Հետևաբար, աջակցենք մեր հայրենակցին և քվեարկենք նրա օգտին հանուն Հայաստանի, հանուն հայկական երաժշտության։

Նյութում կարող եք գտնել քվեարկության հղումը։