տուն Հասարակություն Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրգործ

Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրգործ

174
0

Օրերս ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շուռնուխ գյուղի վարչական շրջանի «Կատարի» տարածքում ապօրինի ծառահատումներ են եղել։

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Շուռնուխ գյուղի 25 տարեկան երկու բնակիչներ, առանց համապատասխան թույլտվության, նշված տարածքում հատել են բոխի և կաղնի ծառեր և դրանք բարձել «Զիլ» մակնիշի, առանց համարանիշի մեքենան։

Մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կասկածվողները հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության։
Հանգամանքները պարզվում են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here