Ազգային ժողովում քննարկվում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների համգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին ԱԺ որոշման նախագիծը։
Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների ծավալը։
Նա մասնավորապես նշեց, որ հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել դիմել ԱԺ-ին գործունեության ժամկետը երկարաձգելու համար։
«Աշխատանքների ընթացքում հանձնաժողովի փորձագետների կողմից կազմվել է նախնական ուսումնասիրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որը հասցվել է ՀՀ ՊՆ-ին։ Սույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ-ից ստացվել է փաստաթղթերի առաջին խումբը, և սկսվել են դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունները։ Առ այսօր ուսումնասիրվել են 2684 էջ ծավալով փաստաթղթեր, անցկացվել է հանձնաժողովի 21 նիստ, քննվել են 10 զինծառայողներ»,- նշեց նա՝ հավելելով, որ հնչեցվել է 415 հարց, որոնց արդյուքնում ստացվել են հետաքրքրիր տեղեկություններ և պարզաբանումներ։
«Վերջնական փուլն իրականացնելու ենք արդեն պաշտոնյաների հաստատված ցանկը լսելու առումով, իսկ նրանց քանակը կարող է հասնել մոտավորապես 40-ի։ Դա կտևի մի քանի ամիս»,- նշեց Քոչարյանը։