տուն Հասարակություն Ապրիլյան քառօրյայում վիրավորված զինծառայողը կբուժվի Գերմանիայում

Ապրիլյան քառօրյայում վիրավորված զինծառայողը կբուժվի Գերմանիայում

201
0

Հայկ Բենիամինի Սեխլիյանը, որը զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք է ստացել, իր բուժումը կստանա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Կառավարությունն այդ նպատակով հատկացրեց 9 մլն 436.8 հազար դրամ:

Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հիշեցնելով, որ դեպքը տեղի է ունեցել 2016-ի ապրիլի 5-ին՝ Թալիշում: Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման պայմանագրային ավագ սերժանտ Հայկ Սեխլիյանը ստացել է ականապայթյունային ողնաշար-ողնուղեղային վիրավորում:

«Գումարը ներառում է ստացիոնար բուժման և կեցության ծախսերը, ճանապարհածախսը: Կա մասնագիտական եզրակացություն, որ Հայկ Սեխլիյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ»,- ասաց Տոնոյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here