տուն Հասարակություն Կրթություն Ապրիլյան պատերազմի մասնակից ԵՊՀ ուսանողների կեցությունն անվճար է

Ապրիլյան պատերազմի մասնակից ԵՊՀ ուսանողների կեցությունն անվճար է

439
0

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով՝ Ապրիլյան քառօրյա մարտերին մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողներին ԵՊՀ ուսանողական հանրակացարանում կեցության ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով, իսկ այլ բուհերի՝ մարտերին մասնակից ուսանողներին՝ 30% զեղչով:

ԵՊՀ ուսանողներ Գևորգ Մանուկյանը, Շուլի Հակոբյանը և Ռաֆայել Հովհաննիսյանն Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ են: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Գևորգ Մանուկյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Արիության» մեդալով, Շուլի Հակոբյանը՝ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով:

Զորացրվելուց հետո հերոսները վերադարձել են ԵՊՀ՝ կրթությունը շարունակելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here