տուն Քաղաքական Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը դեռ ոչ մի հրավիրյալից չի ստացել մերժում....

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը դեռ ոչ մի հրավիրյալից չի ստացել մերժում. «Արմենպրես»

338
0

Ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը նիստերին մասնակցելու համար ոչ մի հրավիրյալ անձից մերժում չի ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց հանձնաժողովի նախախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բոլորն էլ իրավունք ունեն չգալու, սակայն Ապրիլյան պատերազմի թեման այնքան զգայուն է, և նրա քաղաքական արժեքն այնքան մեծ է, որ ով չգա, կասկածների մի հսկա կծիկ կվերցնի իր վրա: Եվ այսօր հանձնաժողովը որևէ մերժում չի ստացել»,-ասաց Քոչարյանը:

Նա շեշտեց՝ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում իրենք թերի փաստաթուղթ չեն ներկայացնելու հանրությանը, ամեն ինչ լինելու է հիմնավորված, փաստաթղթավորված:

Անդրադառնալով հարցին, թե ով է լինելու հանձնաժողովի հաջորդ հյուրը՝ Քոչարյանը նշեց՝ պետք է մասնակցեր ներկայիս բարձրաստիճան զինվորական, սակայն քանի որ մասնակցությունը հետաձգվել է, նրա անունն այժմ հրապարակել հնարավոր չէ:

Հանձնաժողովն ուսումնասիրում է 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները: Հանձնաժողովը հանգամանքներն ուսումնասիրելու, տեղեկություններ իմանալու նպատակով պարբերաբար հրավիրում է տարբեր անձանց, հանձնաժողովի վերջին հյուրն էր ՀՀ զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով տվյալ պահին նաև ՀՀ վարչապետի խորհրդականն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here