տուն Քաղաքական Ապրիլյան դեպքերի բացահայտում չի լինելու առանց Սերժ Սարգսյանին լսելու. պատգամավոր

Ապրիլյան դեպքերի բացահայտում չի լինելու առանց Սերժ Սարգսյանին լսելու. պատգամավոր

235
0

Ապրիլյան դեպքերի ամբողջական բացահայտում չի լինելու առանց Սերժ Սարգսյանին լսելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հրավիրվելու է: Մամուլին հետեւելով՝ ինքներդ էլ տեսնում եք, որ կան անհանգստություններ, որ այսպես թե այնպես հրավիրվելու են եւ պետք է պատրաստ լինեն գալու: Չգալն էլ իրենց իրավունքն է, ոչ մեկին հանձնաժողովը իրավունք չունի պարտադրելու: Բայց այս պահի դրությամբ որեւէ զինվորական չի մերժել: Ներդաշնակ աշխատում ենք: Կգան թե չեն գա, չգիտեմ, բայց եթե չգան, ոչ մի կաշկանդվածություն չունենք մեր հարցերը հնչեցնելու: Չգալը շատ լուրջ քաղաքական պատասխանատվություն է լինելու, չգալ հանձնաժողով, որը միտված է ճշմարտությունը բացահայտելուն»,- ասաց նա: