տուն Քաղաքական Հայաստան Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստը մեկնարկեց. ինչու է Արշակ Կարապետյանը 2-րդ անգամ հրավիրվել...

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստը մեկնարկեց. ինչու է Արշակ Կարապետյանը 2-րդ անգամ հրավիրվել Ազգային ժողով

288
0

Ազգային ժողովում մեկնարկեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:

Այսօրվա հրավիրյալը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանն է:

Ինչպես գրում է Armtimes.com-ը, Արշակ Կարապետյանը այս հանձնաժողովի նիստին երկրորդ անգամ է մասնակցում: 2019 թվականի հոկտեմբերին նա մեկ անգամ արդեն պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին:

Կարապետյանը հեղափոխությունից հետո զբաղեցնում է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը:

Թե ինչու է անհրաժեշտություն առաջացել նրան երկրորդ անգամ հրավիրել հանձնաժողովի նիստին, հավանաբար հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կպարզաբանի նիստից հետո:

Կարապետյանը նիստի մեկնարկից առաջ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով. «Խնդրում եմ, հիվանդություն է տարածվում, ինձ մի կպեք, էրեխեք: Չնայած չեմ վախենում, բայց…»:

Հանձնաժողովի վերջին հյուրերն են եղել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Սերժ Սարգսյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ այլք:

Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ հանձնաժողովը դեսպանատան միջոցով հրավեր է ուղարկել նաեւ Ռուսաստանում բնակվող ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Դեսպանատնից Քոչարյանին տեղեկացրել են, որ նա համաձայն է պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին: Դեռեւս պարզ չէ՝ Նալբանդյանը կգա Հայաստա՞ն, թե՞ նրան հարցեր կուղղվեն տեսակապի միջոցով:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում