«Փառք ու պատիվ Ձեր հավերժ հիշատակին տղե՛ք….
Մենք շարունակելու ենք վառ պահել Ձեր անմահությունը…»,- գրառումն արված է Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության ֆեյսբուքյան էջում։
Նաև լուսանկար է հրապարակված՝ Ապրիլյանի տղաները Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Ապրիլյան պատերազմից չորս տարի է անցել: 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո Ադրբեջանը ռազմական ագրեսիա էր սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով` կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև սկսվել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որը հետագայում կոչվել է Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ։ Առճակատումը տևել է ապրիլի 2-5-ը։