Բյուրականի աստղադիտարանը հայտնում է, որ այսօր՝ 2020 թ. ապրիլի 8-ին, Լուսինը կգտնվի մեր մոլորակին ամենամոտ կետում՝ ~356,907 կմ հեռավորության վրա։ Երկիր-Լուսին հեռավորությունը միջին հաշվարկով կազմում է ~384,400 կմ։
«Փաստորեն այսօր «գերլուսին»-ը սովորական լիալուսնից կլինի ~14%-ով ավելի մոտ և ~30%-ով ավելի մեծ։
Այսպիսով, այսօր Լուսինը կծագի Երևանի ժամանակով երեկոյան 19։58-ին և մայր կմտնի առավոտյան 07։00-ին, և այն երկնակամարում տեսանելի կլինի 20։15-ից սկսած»: