տուն Լուրեր Ապրիլի 2-ին տեղի է ունենալու բողոքի ակցիա ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց

Ապրիլի 2-ին տեղի է ունենալու բողոքի ակցիա ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց

116
0

196005

Հարգարժան քաղաքացիներ.

Հասել է այն պահը, երբ մենք, անկախ մեր քաղաքական կողմնորոշումներից և հայացքներից, պետք է համախմբվենք և մեր բողոքի ձայնը բարձրացնենք ընդդեմ ԱՄՆ-ի դաշնակից հանդիսացող Թուրքիայի` կապված վերջինիս գործողությունների հետ` Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբում:
Թուրքիան հանցագործ կերպով, իր արևմտյան հովանավորների լռելյայն վերաբերմունքի ներքո, իրականացնում է քրիստոնյաների ոչնչացում և տեղահանում Սիրիայում:
ԱՄՆ-ը, հանդիսանալով աշխարհի ամենահզոր գերտերություններից մեկը, լռում և աչք է փակում թուրքական իշխանությունների գործողությունների վրա` Սիրիայում ապրող քրիստոնյաների, այդ թվում և հայերի նկատմամբ:
Կոչ ենք անում բոլորին, ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, անկախ Ձեր քաղաքական հայացքներից, անկախ Ձեր գեոքաղաքական կողմնորոշումներից, լինել սեփական Հայրենիքի հայրենասեր քաղաքացիներ և դատապարտել ԱՄՆ-ի պասիվ դիտորդի կարգավիճակը Քեսաբի հետ կապված դեպքերին:
Բոլորս, մեկի նման, ապրիլի 2-ին, ժամը 13:00-ին հավաքվենք ԱՄՆ դեսպանատան դիմաց և բարձրացնենքմեր արդարացի բողոքի ձայնը` ընդդեմ կատարվող գործողությունների: