տուն Հասարակություն Ապրիլի 13-ից 19-ը հայտնաբերվել է ոչ սթափ 43 վարորդ (տեսանյութ)

Ապրիլի 13-ից 19-ը հայտնաբերվել է ոչ սթափ 43 վարորդ (տեսանյութ)

138
0

Ապրիլի 13-ից 19-ը մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 34 մեքենա, որոնցից 11-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 42 մեքենա։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 42 մեքենա։ 32 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 18, թաղանթապատված դիմապակիով` 27 տրանսպաորտային միջոց։