տուն Հասարակություն Ապտակն արդյունավետ համարող պաշտոնյան ազատվեց

Ապտակն արդյունավետ համարող պաշտոնյան ազատվեց

359
0

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանը ԿԳՄՍ նախարարի հրամանով ազատվել է պաշտոնից, լուրը հաստատել են նաև կենտրոնում։

Տնօրենի պարտականությունները ժամակավորապես կկատարի տնօրենի տեղակալը:

Նշենք, որ նախարարությունում տեղի ունեցած քննարկումից հետո, օրեր առաջ Ներառող կրթություն ազգային ասոցիացիան բաց նամակով դիմել նախարար Արայիկ Հարությունյանին՝ Արմինե Դավթյանին պաշտոնից ազատելու պահանջով։ Պատճառն այն էր, որ Արմինե Դավթյանը վերջերս սեմինար-հանդիպումներից մեկի ժամանակ խոսել էր հայելային արտացոլման մեթոդի մասին՝ նշելով, որ փոքրիկ ապտակը կարող է ավելի արդյունավետ լինել երեխայի համար, քան ժամերով քարոզը․ «եթե ինքն ինձ խփի կամ ինչ-որ մեկին խփի, ես կարող է արտապատկերեմ: Եղել ա, որ կծել է, ես էլ իրեն եմ կծել… երեխան ինձ խփեց, ես էլ իրան կամաց թուշիկին խփեցի…»,- ասել էր նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here