տուն Աշխարհ Ապտակ՝ ԱՄՆ-ին. այաթոլա Խամենեիի արձագանքը

Ապտակ՝ ԱՄՆ-ին. այաթոլա Խամենեիի արձագանքը

292
0

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին անդրադարձել է ԻՀՊԿ կողմից Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցրած հարվածին:

Իսլմանական հեղափոխության առաջնորդը կատարվածը որակել է որպես «ապտակ», սակայն նշել, որ վրեժն այլ հարց է: Միաժամանակ, Խամենեին ընդգծել է, որ պետք է կասեցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի «կոռումպացված ներկայությունը»:

Նրա խոսքով, հենց ամերիկացիներն են պատերազմ, ինտրիգ և ավերածություններ հարուցել տարածաշրջանում:

Խամենեին հիշատակել է նաև սպանված գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիին, հայտարարելով, որ նա հաջողությամբ ձախողել է ԱՄՆ-ի մտադրությունները Սիրիայում, Իրաքում և Լիբանանում: