Ապստամբների զրահամեքենաների շարասյունը մտել է Դոնեցկ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապստամբական շարասյունը կարողացել է ճեղքել Սլավյանսի շրջափակումն ու անցել հարևան Կրամատորսկ: Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով,, որոնք հղում են կատարում ԴԺՀ ներկայացուցչին՝ Սլավյանսկը գտնվում է ուկրաինական բանակի հսկողության տակ: իրենք գրոհայիններն ավելի ուշ հայտարարել են, որ քաղաքում մարտերը շարունակվում են:
Շուրջ 10 մեքենա, որոնց թվում՝ մի քանի զրահամեքենաներ, «Կամազներ»՝ ռազմական անձնակազմով ու զենիթային հրանոթներով, մտել են Ուկրաինայի ՆԳՆ № 2240 զորամասի տարածք:
Առանձին երթուղով ժամանել է նաև ապստմբական կենդանի ուժը տեղափոխող շարասյունը:
«Սլավյանսկում և Կրամատորսկում ուկրաինական զինվորականներ չկան: Այդ պատճառով կատարվել է վերախմբավորում՝ ուժերի մի մասը հեռացել է Գորլովկա, մյուս մասը՝ Դոնեցկ», — հաղորդել է ապստամբների ներկայացուցիչը: