տուն Քաղաքական Միջազգային ԱՊՀ քաղաքացիները պետք է ունենան բժշկական ապահովագրություն և արտասահմանյան անձնագրեր. Մեդվեդև

ԱՊՀ քաղաքացիները պետք է ունենան բժշկական ապահովագրություն և արտասահմանյան անձնագրեր. Մեդվեդև

278
0

982398295

Ռուսաստանը չի պատրաստվում մուտքի վիզա պահանջել ԱՊՀ երկրների քաղաքացիներից, սակայն մուտքի դեպքում նրանք պետք է ներկայացնեն արտասահմանյան անձնագիր և բժշկական ապահովագրություն: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Հիմա մենք ԱՊՀ երկրների հետ առանց վիզայի ռեժիմ ենք հաստատել, և չենք պատրաստվում մուտքի արտոնագրեր սահմանել այդ երկրների հետ, եթե չլինեն այլ իրադարձություններ», — ասել է նա` նշելով, որ Ռուսաստանը պատրաստվում է սահմանի հատումն ավելի քաղաքակիրթ դարձնել. «Բոլոր փաստաղթերը պետք է ձևակերպված լինեն` և՛ անձնագիրը, և՛ ապահովագրություն, և՛ մեր պայմանների մասին  անհրաժեշտ գիտելիք, այդ թվում` լեզուն, եթե եկել ես աշխատելու»,- ասել է վարչապետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here