տուն Աշխարհ ԱՊԼ-ն կարող է վերսկսվել առանց հանդիսականի

ԱՊԼ-ն կարող է վերսկսվել առանց հանդիսականի

211
0

Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը դիտարկում է 2019/2020 մրցաշրջանի մնացած հանդիպումներն առանց հանդիսականի անցկացնելու տարբերակը: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Չնայած այն հանգամանքին, որ նախկինում լիգան նման զարգացումները համարում էր ավելի քիչ ընդունելի, վերջին մի քանի օրվա ընթացքում իրավիճակը փոխվել է, առաջին հերթին՝ ֆինանսական գործոնի պատճառով: Եթե մրցաշրջանը չավարտվի, ԱՊԼ-ն ստիպված կլինի 762 միլիոն ֆունտ սթեռլինգ վերադարձնել այն հեռուստաընկերություններին, որոնք իրավունք են ձեռք բերել ցուցադրել մրցաշարը:

Երկրորդ՝ լիգայի ղեկավարությունը կարծիքով, մրցաշարի վերսկսումը, թեկուզ առանց հանդիսատեսի, կոգևորի երկրպագուներին կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Ըստ նրանց՝ ֆուտբոլը հեռուստատեսությամբ կարող է վերականգնել երկրի բնակիչների մոտ նորմալ կյանքի զգացումը:

Մարտի 13-ին ԱՊԼ-ի մրցաշրջանը դադարեցվել է առնվազն մինչև ապրիլի 4-ը: Այնուամենայնիվ, համարվում է, որ խաղերը կվերսկսվեն մայիսից ոչ շուտ: