տուն Արցախ Ապավինել ոչ թե մանիպուլյացիաներին, այլ արված գործին. «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի արձագանքը Վիտալի Բալասանյանի...

Ապավինել ոչ թե մանիպուլյացիաներին, այլ արված գործին. «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի արձագանքը Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

291
0

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը: Այս մասին ասված է «Ազատ հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջում․

«Ի պատասխան Վիտալի Բալասանյանի՝ «և նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին ֆեյսբուքյան գրառումներով պարբերաբար սադրելուն, պաշտոնապես հայտարարում ենք. Դա նախընտրական հնարք է, որը նպատակ ունի բացասաբար ազդել հանրային կարծիքի վրա: Ընտրական պրոցեսի մասնակիցներին հորդորում ենք հետևել Արայիկ Հարությունյանի օրինակին՝ ապավինել ոչ թե մանիպուլյացիաներին, այլ արված գործին ու ներկայացված ծրագրերին»: 

Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ պետական ապարատում քարոզչություն է տարվում հօգուտ Արայիկ Հարությունյանի: