տուն Լուրեր Ապաստան խնդրելու շարժառիթը հայ միգրանտների մոտ հիմնականում տնտեսական է

Ապաստան խնդրելու շարժառիթը հայ միգրանտների մոտ հիմնականում տնտեսական է

94
0

armenia-emigration-aeroport

Բելգիայում ապաստան խնդրելու շարժառիթները հայերի կողմից հիմնականում տնտեսական են:

Բելգիայի Ներքին գործերի նախարարության ներգաղթի վարչության փորձագետ Քեթի Վերսելենը լրագրողների հետ զրույցում նշում է, որ փախստականի կարգավիճակ ստանալու համար բոլոր դիմողները հիմնականում պատճառաբանում են, թե ուզում են լավ ապրել, քանի որ բոլոր դիմորդների կողմից դա է հիշատակվում որպես հիմնական պատճառ:

«Իրականում ոչ մի վատ բան չկա դրա մեջ: Այնուամենայնիվ այդ գործընթացը պետք է լինի ավելի կարգավորված, համակարգված»,-ասում է Վերսելենը:

Այն հարցին, թե անօրինական միգրանտները ինչ խնդիրների են բախվում հայտնվելով ԵՄ անդամ երկներում, Վերսելենը ասաց, որ նրանք հարատեւ վախի մեջ են ապրում:

«Եթե դու չունես օրինական կացության իրավունք, դու չես կարող աշխատել: Բացի այդ, դու կարող ես դառնալ «գիշատիչ» տան տերերի զոհը, նրանք տալիս են փոքր բնակարաններ ու հսկայական գումարներ գանձում քեզնից: Բացի դրանից կա հարատեւ վախը, որ ձեզ կբռնի ոստիկանությունը, որովհետեւ դուք աշխատելու իրավունք չունեք: Մենք գիտենք, որ այնուամենայնիվ նրանք աշխատում են եւ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում հյուրանոցներում, շինհրապարակներում եւ այլն: Կա անընդհատ այդ ռիսկն ու վախը, որ իրենց կբռնեն եւ ցանկացած պահի կուղարկեն հետ: Օրինակˋ ավտոբուսում կարող է ասեն, ո՞ւր է քո տոմսը, որ ասես չունես՝ կպահանջեն քո անձը հաստատող փաստաթուղթը, հետո կտանեն ոստիկանություն, կկալանավորեն, հետո կկապնվեն մեզ հետ  ու կպարզեն որ անկանոն միգրանտ ես, հետ կուղարկեն»,-ասում է Վերսելենը: