տուն Քաղաքական Միջազգային Ապաստանից հրաժարվելը հիմարություն է. Ասանժ

Ապաստանից հրաժարվելը հիմարություն է. Ասանժ

84
0

Julian AssangeWikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ելույթ ունենալով Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ իր կողմից հիմարություն կլիներ հրաժարվել տրամադրված քաղաքական պաստանից:

Ասանժի խոսքով՝ Բրենդի Մենինգի դեպքը, որին ԱՄՆ-ը մի քանի գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար դատապարտել է 35 տարվա ազատազրկման, խոսում է այն մասին, որ ապաստանից հրաժարվելը չմտածված քայլ կլիներ:

Էկվադորի դիվանագիտական ներկայացուցչության տարածքը Wikileaks-ի հիմնադիրը չի լքում արդեն ուղիղ 2 տարի: Նա դիմել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանությանն այն բանից հետո, երբ բրիտանական իշխանությունները պատրաստվում էին արտահանձնել նրան Շվեդիային, որտեղ նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ: