տուն ժամանց Ապաշնորհ կռունկավարի անզգուշության պատճառով խորտակվեցին ոչ միայն բեռն ու նավը, այլև վերամբարձ...

Ապաշնորհ կռունկավարի անզգուշության պատճառով խորտակվեցին ոչ միայն բեռն ու նավը, այլև վերամբարձ կռունկը (տեսանյութ)

384
0

Տարին նոր է սկսվել, իսկ անփույթ վարորդները մեկը մյուսի հետևից անուշադրության, անփութության ռեկորդներ են սահմանում. կամ շարժվող պատնեշի տակ են մտնում, կամ մառախուղի ժամանակ մեքենաների շարասյանն են խփում: Այս մասին հաղորդում է rg.ru-ն:

Բայց հրապարակված այս տեսանյութի հերոսը, կարծես, գերազանցել է բոլորին: Նա գցեց կոնտեյները, որն ուզում էր տեղադրել մոտորանավակի վրա, ապա մոտորանավակը խորտակեց, իսկ հետո առաջին անիվների վրա կանգնելով՝ շուռ եկավ նաև կռունկը:

Հաշվարկներում կատարված սխալը նվազագույնն էր. բեռը նավակի կենտրոնում տեղադրելու փոխարեն, կռունկավարը բեռը մի մետրով մոտ իջեցրեց նավի ձախակողմյան հատվածին: Եվ սա բավական էր, որպեսզի նավակն ուժգին կողաշրջի, և բեռնարկղն ընկնի ցած: