տուն Լուրեր Ապահովագրված քաղաքացին իրավունք ունի ընտրելու, թե որ բուժհաստատություն դիմի. փաստաբան

Ապահովագրված քաղաքացին իրավունք ունի ընտրելու, թե որ բուժհաստատություն դիմի. փաստաբան

163
0

IMG_3767--11

Վերջին շրջանում հաճախ ենք լսում քաղաքացիների բողոքներն այն մասին, որ ապահովագրական ընկերությունների հետ առողջության ապահովագրության պայմանագիր կնքելուց հետո իրենք փաստի առջև են կանգնում, քանի որ բուժման անհրաժեշտության դեպքում ստիպված դիմում են այն բուժհաստատություն, որն ուղարկում են ապահովագրական ընկերությունից:
«Քաղաքացիներն այդ հարցում միանշանակ ազատ են: Այսինքն՝ քաղաքացին ինքը պիտի որոշի, թե որ բուժհաստատությունում է ցանկանում բուժվել: Եթե իր նկատմամբ կա ապակողմնորոշում, այդ դեպքում քաղաքացին կարող է պարզապես հրաժարվել պայմանագիր կնքելուց: Պայմանագիրը կնքելիս քաղաքացին պետք է ծանոթանա պայմանագրին: Եթե պայմանագրում գրավոր կերպով չի ներառվել նման կետ, իսկ ապահովագրական ընկերությունը ուղղորդում է քաղաքացուն, դա արդեն օրենքի խախտում է»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդան Խեչյանը:
Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատ ընտրություն կատարելու: «Այստեղ ուղղակի խոսքը ապահովագրական ընկերությունների կողմից որոշ բուժհաստատությունների հետ պայմանավորվածությունների մասին է, որոնց մասին քաղաքացին չգիտի: Եթե քաղաքացին իրազեկված լինի, միանշանակ շահած դուրս կգա տվյալ իրավիճակից»,- ասաց նա: