տուն Տնտեսական Ապահովագրական ընկերությունների ակտիվները նվազել են

Ապահովագրական ընկերությունների ակտիվները նվազել են

96
0

111

31.03.2014 թ. դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա է ունեցել 9 ապահովագրական ընկերություն: Ապահովագրական ընկերությունների ակտիվները եռամսյակի ընթացքում նվազել են 5.0%-ով`
31.03.2014 թ. դրությամբ կազմելով 47.5 մլրդ դրամ, պարտավորությունները նվազել են 10.6%-ով` կազմելով 30.4 մլրդ դրամ: Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի հրապարակած բանբերում: Ընդհանուր կապիտալն աճել է 6.8%-ով` կազմելով 17.1 մլրդ դրամ:

Ապահովագրական ընկերությունների ակտիվների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել ավանդները բանկերում (30.9%), պետական արժեթղթերը (18.2%) և ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք գումարները (13.0%):