տուն Լուրեր Աչքերի գույնը փոխել ցանկացող ուսանողուհին քիչ էր մնացել զրկվի տեսողությունից

Աչքերի գույնը փոխել ցանկացող ուսանողուհին քիչ էր մնացել զրկվի տեսողությունից

273
0

Make-Up-Looks-For-Brown-Eyes13

Լոնդոնաբնակ ուսանողուհի Շենիզ Ֆարելը աչքերի գույնը փոխող բժշկական միջամտության հետևանքով որոշ ժամանակ կուրացել է: Շենիզը Եվրոպայում արգելված այդ միջամտության համար հատուկ Լոնդոնից Պանամա է մեկնել: Նա ցանկացել է աչքերի գույնը մուգ շագանակագույնից փոխել բաց շագանակագույն:

Լուրջ բարդություններ առաջացրած բժշկական միջամտության համար Ֆարելը մոտ 13 հազար դոլար է ծախսել: Նա կլինիկա ժամանելուն պես, խնդիրների է բախվել : Բժիշկները տեղեկացրել են, որ աչքի մեջ տեղադրվող և գույն հաղորդող դիսկի իր նախընտրած գույնը վերջացել է և առաջարկել են աչքերը կապույտ գույնի փոխել:

Բուն գործողությունը 10 րոպե է տևել: Արդյունքում աղջկա տեսողությունը կտրուկ վատթարացել է: Ըստ Ֆարելի, նա այնպիսի զգացում ուներ` կարծես ջրի հետևից է նայում աշխարհին:

Վերջիվերջո նա դիմել է այլ բժիշկների օգնությանը, որոնք էլ հեռացրել են գույն տվող ինպլանտը: Երկու-երեք ամիս տևած բուժման արդյունքում աղջկա տեսողությունը կարգավորվել է:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here