տուն Լուրեր Աուդիտորական փոփոխությունը պետք է լինի ոչ թե պատադիրը հանելու, այլ որակական չափանիշները...

Աուդիտորական փոփոխությունը պետք է լինի ոչ թե պատադիրը հանելու, այլ որակական չափանիշները բարձրացնելու համար. Թևան Պողոսյան

129
0

big_dae1e213c8e8b4afcb1ec608e9880753

Այսօր Ազգային Ժողովի նիստին «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում և «Մաքսային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին նախագծերի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հանդես եկավ առաջարկով, որ  օրենսդրական փաթեթի շրջանակներում տարանջատվեն իրարից վերը նշված 2 օրենքները:

«Գլխավոր առաջարկը այստեղ այն է, որ խոշոր ձեռնարկությունները, որոնք ունեն 1 միլիարդ դրամից ավելի շրջանառություն, նրանց համար այլեւս պարտադիր չի լինելու աուդիտորական հաշվառումը: Մենք չենք նպաստի այն քաղաքականության շարունակությանը աուդիտորական շուկայի բիզնեսի զարգացման համար: Աուդիտորական փոփոխությունը պետք է լինի ոչ թե պատադիրը հանելու, այլ աուդիտորական ծառայությունների համար իրենց պահանջները խստացնելու համար»,-ասաց Պողոսյանը:

Նա կարծում է, որ եթե չափանիշների առումով փոփոխություններ կատարվի, ապա աուդիտորական հաշվետվությունները կդառնան վստահելի ինչպես հարկային մարմիններում աշխատողների համար, այնպես էլ դրսում ներդրումներ կատարելու իմաստով:

«Ցանկացած բիզնես, որը ցանկանում է ներդրումներ ներգրավել, անպայաման անցնում է աուդիտ: Դա դառնում է սեփականատիրոջ պահանջը: Այս մշակույթը պետք է շարունակենք եւ պարտադիր բառը միայն բացասկան իմաստ չպետք է ձևավորի: Կոչ եմ անում իսկապես վերանայել այս մոտեցումը, տարանջատել երկու օերնքները եւ նոր մոտեցում ցուցաբերել աուդիտորական որակական չափանիշները բարձրացնելու եւ այդ պահանջը պահելու համար»,-ասաց Թևան Պողոսյանը և հավելեց, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու օրենքին: