տուն Հասարակություն Աշոտ Առուշանյանը նշանակվել է «Հայավտոկայարան» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Աշոտ Առուշանյանը նշանակվել է «Հայավտոկայարան» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

275
0

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի որոշմամբ Աշոտ Առուշանյանը նշանակվել է «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Այս մասին հայտնում է Հայավտոկայարան ընկերությունը ֆեյսբուքյան էջում:

«Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության արդեն նախկին գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը եւս գրառում է արել՝ նշելով, որ իր ազատումը պայմանավորված է այլ տեղ նշանակվելու հանգամանքով.

«Հարգելի ընկերներ, բազմաթիվ զանգեր ու նամակներ եմ ստանում Հայավտոկայարան ՓԲԸ-ում իմ պաշտոնավարման հետ կապված, ցանկանում եմ միանգամից բոլորիդ տեղեկացնել, որ արտասովոր ոչինչ չկա, ուղղակի քաղաքական թիմը նպատակահարմար է գտել ինձ այլ տեղ նշանակելու համար (ինչի մասին մոտ օրերս լրացուցիչ բոլորդ կիմանաք), ուստի մնացած լնգուլավազներին խորհուրդ եմ տալիս՝ պղտոր ջրում ձուկ չորսալ, և միաժամանակ ուզում եմ տեղեկացնել՝ Հայավտոկայարանը ՓԲԸ-ն գտնվում է հուսալի ձեռքերում ի դեմս նոր տնօրենի և ՏԿԵ նախարարաության»,- հայտնել է Մնացականյանը եւ հավելել, որ ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլտալու եւ իր արած գործը ավելի արդյունավետ ձևով իր շարունակությունն է ունենալու:

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայավտոկայարան ՓԲԸ բոլոր աշխատակիցներին արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար՝ ցանկանալով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ»,- եզրափակել է նա: