ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր ողջունեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի (վերջինս, սակայն, «Ժառանգության» հետ չի և ինքնուրույն քաղաքական ուժի՝ ՀՀՇ-ի անդամ է) դիրքորոշումը՝ մասնակցել ԱԺ նախագահի քվեարկությանը: Նա ողջունեց նաև ԲՀԿ-ական և ՕԵԿ-ական պատգամավորների մասնակցությունը քվեարկությանը:
Աշոտյանի խոսքով՝ նոր նշանակումները կառավարությունում կատարվում են՝ ելնելով հասարակության վերաբերմունքից, թեև ցանկացած նորանշանակ պաշտոնյայի էլ քննադատելու համար առիթներ կարող են լինել: