տուն ժամանց Աշնանային դիետա ստեպղինով

Աշնանային դիետա ստեպղինով

212
0

Հարկ է յուրաքանչյուր եղանակին համարժեք կազմակերպել սննդակարգ եւ համապատասխան դիետա ընտրել՝ ըստ անհրաժեշտության:

Լավագույն սննդակարգ կարելի է կազմակերպել՝ առօրյա սննդակարգում ներմուծելով գազարի որոշակի չափաբաժին: Սննդաբաններն առաջարկում են 5 օրվա համար մոտավոր ճաշացանկ

Նախաճաշ

Քերիչով անցկացրած ստեպղինով աղցան եւ մեկ հատ միրգ՝ ըստ ցանկության. կիվի, խնձոր, տանձ, նարինջ, թուրինջ, նուռ։

Ճաշ

Քերիչով անցկացրած ստեպղինով աղցան եւ մեկ հատ միրգ՝ ըստ ցանկության։

Հետճաշիկ

Մեկ բաժակ ոչ քաղցր թեյ կամ մեկ գավաթ սեւ սուրճ (կարող եք մի քիչ շաքարավազ ավելացնել)։

Ընթրիք

Քերիչով անցկացրած ստեպղինով աղցան կամ մեկ թուրինջ (կարելի է փոխարինել թարմ քամած ստեպղինի կամ ստեպղինով եւ մրգով հյութով):

Չորրորդ օրը սննդկարգին ավելացնում ենք 1-2 խաշած կամ ջեռոցում պատրաստված կարտոֆիլ:

Հինգերորդ օրը կարելի է սննդակարգին ավելացնել մեկ կտոր հատիկավոր հաց, բուսական կամ կենդանական ծագման սպիտակուց: Միաժամանակ, հարկավոր է սահմանափակել ճարպերի եւ քաղցրեղենի օգտագործումը:

Ստեպղինով դիետաի՞նչ կարելի է խմել

Հարկավոր է շատ հեղուկ խմել, հատկապես ջուր կամ առանց շաքարավազի կանաչ թեյ: Ընդհանուր առմամբ՝ ձեր սննդակարգը խիստ չի սահմանափակվում: Խորհուրդ չի տրվում խանութից գնված հյութեր, գազավորված ջուր խմել:

Ստեպղինով դիետանախազգուշական միջոցներ եւ հակացուցումներ

Ստեպղինով դիետա սկսելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ այս դիետան ոչ բոլորին է հարմար: Մի մոռացեք այդ մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here