Աշխարհում` 177 երկրում, COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 234 073-ի, որից 104 հազարը՝ Եվրոպայում։ Մահացել է 9840 մարդ։ Այս մասին հայտնում է ԱՀԿ-ն։ Վարակվածներից 81 300-ը բաժին են ընկնում Չինաստանին։
Վերջին 1 օրում աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 24 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 1000-ը։