տուն Աշխարհ Աշխարհում 60 մլն մարդ պանդեմիայի պատճառով կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ

Աշխարհում 60 մլն մարդ պանդեմիայի պատճառով կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ

265
0

Աշխարհում մոտ 60 մլն մարդ կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, կարծում է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մելպասը:

«Պանդեմիան և աշխատանքի դադարեցումը զարգացող տնտեսություններում կարող են հանգեցնել նրան, որ մոտ 60 մլն մարդ հայտնվի ծայրահեղ աղքատության մեջ: Դա բացասական ազդեցություն կունենա աղքատության դեմ պայքարի հարցում վերջին տարիներին ունեցած ձեռբերումների զգալի հատվածի վրա»,- ասել է Մելպասը:

Նա նշել է, որ տնտեսական աճին վերադառնալու համար անհրաժեշտ է արագ և ճկուն արձագանքել արտակարգ իրավիճակին, օգնություն տրամադրել հասարակության աղքատ շերտին, այդ թվում՝ ֆինանսական: Պետք է աջակցել մասնավոր հատվածին և ամրապնդել տնտեսության կայունությունը: