Ամբողջ աշխարհում 57 միլիոն երեխա չի հաճախում դպրոց: Այս մասին հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան Կատարում ընթացող Կրթության նորարարական համաշխարհային գագաթնաժողովում:
«Աշխարհը շատ արագ է փոխվում, նոր հնարավորություններ ու հեռանկարներ են բացվում: Երկրագնդի յուրաքանչյուր երրորդ բնակիչ ինտերնետի ելք ունի, 7 միլիարդ մարդ օգտվում է բջջային հեռախոսից: Սակայն կան հզոր և դժվար մարտահրավերներ, խնդիրներ: Այսօր 57 միլիոն երեխա չի կարողանում դպրոց հաճախել: Իսկ անորակ կրթության պատճառով 250 միլիոն մարդ չեն կարողանում կարդալ և գրել: Եվ սա այն դեպքում, որ կրթության իավունքը մարդու գլխավոր իրավունքներից մեկն է: Այս իրավունքը խախտվում է շատ երկրներում` հետ գցելով հասարակություններին, թույլ չտալով ապահովել կայուն ապագան»,- ասել է միջազգային կազմակերպության ղեկավարը: