տուն Տնտեսական Աշխարհում վերջին երկու տարվա ընթացքում սովյալների թիվը կրճատվել է

Աշխարհում վերջին երկու տարվա ընթացքում սովյալների թիվը կրճատվել է

221
0

551

Աշխարհում սովյալների թիվը վերջին երկու տարիների ընթացքում նվազել է և կազմել 842 մլն մարդ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության զեկույցում, որն արվել է Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի և Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ:

2010-2012 թվականների այդ թիվը կազմել է 870 մլն մարդ կամ երկրագնդի բնակչության ամեն 8-րդը:

«Զարգացող երկրներում շարունակվող տնտեսական աճն ավելացրել է եկամուտները, և սննդամթերքն ավելի հասանելի է դարձել», — ասվում է փաստաթղթում:

1990-1992թթ.-ին այդ թիվը կազմել է ընդհանուր բնակչության 17 տոկոսը կամ 995,5 մլն մարդ, որը երկու տարի անց նվազել է մինչև 826,6 մլն: Զեկույցում նաև ասվում է, որ իրավիճակը գրեթե չի փոխվել Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here