տուն Քաղաքական Միջազգային Աշխարհում շուրջ 1 միլիարդ մարդ չի օգտվում զուգարանից

Աշխարհում շուրջ 1 միլիարդ մարդ չի օգտվում զուգարանից

92
0

DSC_0012

ՄԱԿ-ի ունեցած տեղեկություններով՝ աշխարհում շուրջ մեկ միլիարդ մարդ շարունակում է չօգտվել զուգարանից, որի հետևանքով տարածվում են այնպիսի վարակներ, ինչպիսիք են խոլերան և հեպատիտը։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից և Առողջապահության համաշխարային կազմակերպությունից հայտնել են, որ բնակչության ամենաաղքատ շրջանում փորձեր են արվում բարելավել սանիտարահիգիենիկ պայմանները՝ հատկապես նոր զուգարաններ կառուցելով, սակայն հաճախ այդ նորամուծությունները մերժվում են մարդկանց կողմից։

Այսպես, Հնդկաստանում շուրջ 600 միլիոն մարդ նախընտրում է բնական կարիքները հոգալ դրսում, և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանն ուղղված միլիարդավոր դոլարների հասնող ծախսերն առայժմ չեն լուծում այդ խնդիրը։