Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը, ինչի մասին վկայում են worldometers.info առցանց թարմացվող կայքի տվյալները:
Ըստ կայքի՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 9 051 889 դեպք, որից 470 821-ը՝ մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է վարակվածների կեսից ավելին՝ 4 842 025 մարդ:
Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 2 356 657 դեպք, որից 122 247-ը՝ մահվան ելքով:
Վարակակիրների թվով առաջատար հնգյակի երկրորդ տեղում Բրազիլիան է՝ վարակման 1 086 990 դեպք, որից 50 659-ը՝ մահվան ելքով: Այնուհետև հաջորդում է Ռուսաստանը՝ վարակման 584 680 դեպք, որից 8111-ը՝ մահվան ելքով, Հնդկաստանը՝ վարակման 426 910 դեպք, որից 13 703-ը՝ մահվան ելքով և Մեծ Բրիտանիան՝ վարակման 304 331 դեպք, որից 42 632-ը՝ մահվան ելքով։