տուն Քաղաքական Միջազգային Աշխարհում մեկ տարում աճել է օփիումի արտադրությունը․ ՄԱԿ

Աշխարհում մեկ տարում աճել է օփիումի արտադրությունը․ ՄԱԿ

103
0

AFGHANISTAN-UNREST-CRIME-DRUGS-FILES

Վերջին մեկ տարվա ըթնացքում աշխարհում կտրուկ աճել է օփիումի արտադրությունը։ Այս մասին է վկայում ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի վարչության զեկույցը։ Հաղորդում է BBC-ն։

Վարչության կարծիքով՝ այս աճը պայմանավորված է Աֆղանստանում վերջին երեք տարիներին օփիումի արտադրության կտրուկ աճով։ ՄԱԿ-ի վարչությունը զգուշացնում է, որ աշխարհում աճում են նաև սինթետիկ թմրանյութերի արտադրությունն ու սպառումը։ Սկսած 2009 թվականից՝ դրա վաճառքի ծավալները կրկնապատկվել են։

Չնայած Հյուսիսային Ամերիկայում կոկաինի սպառման ծավալները նույնն են, այդուհանդերձ աշխարհում նկատվում է այդ թմրանյութի առաքման ծավալների նվազում։

Հիշեցնենք, որ այսօր նշվում է Թմրանյութերի և թմրաբիզեսի դեմ պայքարի միջազգային օրը։