Mattel ընկերությունը տեղեկացնում է, որ աշխարհում «Բարբի» տիկնիկների վաճառքն այս տարվա առաջին եռամսյակում կտրուկ անկում է ապրել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վաճառքների թիվն իջել է 14%-ով` հասնելով 169,9 մլն դոլարի:
Արտադրողը նշում է, որ սա ամենամեծ անկումն է ընկերության բոլոր ապրանքանիշերի մեջ: Mattel-ի բոլոր պահեստները լի են տիկնիկներով: Եռամսյակային կորուստները կազմել են 11,2 մլն դոլար: