տուն Աշխարհ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 200 000-ի

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 200 000-ի

275
0

Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր քանակը մոտենում է 200 000-ի, գրում է standard.co.uk-ը՝ մանրամասնելով, որ պետությունները մեկը մյուսի հետևից փակում են սահմանները, մուտքի արգելքներ և տեղաշարժի սահմանափակումներ սահմանում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում ախտահարվածների ընդհանուր քանակը 197 000 է, ինչ վերաբերում է վարակի զոհերին, ապա թիվը հասել է 7529-ի: Ընդհանուր առմամբ, առողջացել է  81 000 մարդ:

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է հարյուրից ավելի երկրում, աշխարհի բոլոր մայրցամաքներում: Իրավիճակն առավել ծանր է Իտալիայում, Իրանում, Հարավային Կորեայում: