Աշխարհում մինչև օրս կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն գերազանցել է 7 մլն 400 հազարը։
COVID-19-ով վարակվածների և մահացածների թվով առաջին հորիզոնականը շարունակում է զբաղեցնել ԱՄՆ-ն, որտեղ արձանագրվել է 2․066․401 դեպք, 115․130-ը՝ մահվան ելքով։
Ջոն Հոփկինսի համալսարանի տրամադրած տվյալների համաձայն՝ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվել է 775․184 մարդ, որոնցից մահացել է գրեթե 39․797-ը։
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 493․657 դեպք։ Այնտեղ մահացել է 6358 մարդ։
Այս երկրներին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իսպանիան և Հնդկաստանը։ Այս երկրներում արձանագրվել է կորոնավիրուսի շուրջ 290 հազար դեպք։
Իրանում գրանցվել է 177․938 դեպք, 8506-ը՝ մահվան ելքով։ Իրանին հաջորդում է Թուրքիան, որտեղ կորոնավիրուսով հիվանդացել է 173․036 մարդ, որոնցից 4700-ից ավելին մահացել է։
Ադրբեջանը հաղորդել է կորոնավիրուսի 8530 դեպքի և 102 մահվան մասին: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 827 դեպք, 13 մահ: