Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը շարունակում է աճել եւ մարտի 12-ի առավոտվա դրությամբ հասել է 122 հազար 926-ի: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին այն ճանաչել է համավարակ:
Չինաստանին բաժին է ընկնում հիվանդության 80 հազար 793 հաստատված դեպք, նրա սահմաններից դուրս վարակվածների թիվը հասել է 37 հազար 673-ի՝ անցած 24 ժամվա ընթացքում ավելանալով ավելի քան 4,9 հազար դեպքով:
Իտալիայում գրանցվել է հիվանդանալու 12 հազար 462 հաստատված դեպք, մահացել է 827 մարդ, Հարավային Կորեայում՝ 7869 (66), Իրանում՝ 9 հազար (354), Գերմանիայում՝ 1296 (երկու), Ֆրանսիայում՝ 1784 (33), Իսպանիայում՝ 2140 (48), Ճապոնիայում՝ 11281 (19): Ընդամենն աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել Է ավելի քան 67 հազար մարդ: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին այն ճանաչել է համավարակ: