Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 330 000-ը, հայտնում է Worldometers առցանց թարմացվող կայքը՝ նկատելով, որ մեկ օրում զոհերի թիվն ավելացել է մոտ հինգ հազարով:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է վարակման 5 105 902 դեպք, ապաքինվել է 2 035 445 մարդ։
Աշխարհում վարակակիրների և զոհերի թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է: Երկրում գրանցվել է ախտահարման 1 593 039 և մահվան 94 941 դեպք:
Եվրոպայում վարակակիրների թվով առաջատար է Իսպանիան․ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 279 524 դեպք, 27 888-ը՝ մահվան ելքով։
Եվրոպայում մահվան ելքով դեպքերի թվով առաջատարն է մնում Իտալիան․ երկրում գրանցվել է վարակման 227 364 դեպք, մահացել է 32 330 մարդ։
Կորոնավիրուսի դեպքերի ամենակտրուկ աճն արձանագրվել է Ռուսաստանում, որտեղ մեկ օրում հաստատվել է վարակման 8849 նոր դեպք՝ ախտահարվածների ընդհանուր թիվը հասցնելով 317 554-ի։
Ասիայում առաջին տեղում Չինաստանն է, որտեղ նախորդ տարի դեկտեմբերից գրանցվել է մահվան 4 634 դեպք, հաստատվել է վարակման 82 965 դեպք: Իրանում զոհերի թիվը հասել է 7183-ի, վարակակիրների թիվը 126 949 է: Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում: