տուն Աշխարհ Աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել են 423,846-ի

Աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել են 423,846-ի

243
0

Մինչ օրս աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 7,597,426 մարդ։ Մահացել է 423,846 պացիենտ, առողջացել՝ 3,841,943-ը։ Ներկայում աշխարհում կա կորոնավիրուսի 3,331,637 ակտիվ դեպք, հայտնում է Worldometer-ը։

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։ Այնտեղ համաճարակի սկսվելուց ի վեր վարակվել է 2,089,701 մարդ, մահացել՝ 116,034-ը։

Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է (805,649): «Առաջատարների» հնգյակում են նաև Ռուսաստանը (502,436), Հնդկաստանը (298,283) և Միացյալ Թագավորությունը (291,409)։

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Միացյալ Թագավորությունը (41,279), Բրազիլիան (41,058), Իտալիան (34,167), Ֆրանսիան (29,346)։