տուն Աշխարհ Աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 350․000 մարդ

Աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 350․000 մարդ

313
0

Կորոնավիրուսից մահացածների թիվը ամբողջ աշխարհում գերազանցել է 350․000-ը: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Միայն ԱՄՆ-ում «Քովիդ-19»-ով պայմանավորված հիվանդությունից մահացել է ավելի քան 100․000 մարդ: Մահացության ցուցանիշով ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան (37․048), որն առաջատարն է Եվրոպայում, Իտալիան (32․955), Ֆրանսիան (28․530), Իսպանիան (27․117), Բրազիլիան (23․662):

Մայիսի 26-ի դրությամբ վարակվածների թիվն աշխարհում հասել է 5․644․819-ի, որոնցից ակտիվ վարակակիր են 2․886․282-ը: Ապաքինվել է 2․408․455 մարդ: