տուն Աշխարհ Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 5 հազարը

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 5 հազարը

163
0

Կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում գերազանցել է 5 հազարը: Այս մասին հայտնում է BBC-ն։

Ներկայում վարակվածների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է մինչեւ 134 հազար, մահացել է 5055 մարդ՝ ախտահարվածների մոտավորապես 3,75 տոկոսը: Կորոնավիրուսով վարակվածների եւ մահացածների թվով առաջինը մնում է Չինաստանը, որտեղ, իշխանությունների հայտարարությունների համաձայն, արդեն անցել Է համաճարակի բարձրակետը, այնտեղ գրանցվել Է 81 հազար վարակված, մոտավորապես 3,2 հազարը մահացել են կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից, ավելի քան 65 հազար մարդ ապաքինվել Է: Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել Է ընդամենը ութ նոր դեպք: