տուն Աշխարհ Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 3,6 մլն մարդ

Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 3,6 մլն մարդ

189
0

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է 3,603,893 մարդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները:

Իրական ժամանակում թարմացվող տվյալների համաձայն՝ ներկա պահին կա 7,323,761 վարակված անձ, համավարակի հետևանքով մահացել է նրանցից 413 731-ը, ակտիվ վարակակիր է 3,306,137-ը:

Վարակվածների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ 2,045,549 մարդ: Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 742 084, երրորդում Ռուսաստանը՝ 485 253:

Մահացության ցուցանիշով ԱՄՆ-ը կրկին առաջին տեղում է՝ 114 148 մարդ, երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 40 883, երրորդում Բրազիլիան՝ 38 497: