ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈւՆԵՍԿՕ) մտահոգված է այն փաստով, որ աշխարհում լրագրողների դեմ իրագործվող հանցագործությունների գրեթե 90 տոկոսը անպատիժ է մնում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մոլորակում սպանված լրագրողների թիվը 2019 թվականին գրեթե կրկնակի նվազել է եւ վերջին 10 տարում ամենացածր մակարդակում է: Այն կազմում է մահվան 56 դեպք՝ 2018 թվականի 99-ի համեմատությամբ»,- նշված է ՅՈւՆԵՍԿՕ-ի հայտարարության մեջ: ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմակերպությունը 2010-2019 թվականներն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, գրանցել է լրագրողների 894 սպանության դեպք, որը կազմում է տարեկան միջինը գրեթե 90 սպանություն: