տուն Աշխարհ Աշխարհում առաջին մայր-դուստր օդաչու զույգը (լուսանկարներ)

Աշխարհում առաջին մայր-դուստր օդաչու զույգը (լուսանկարներ)

395
0

Ավիացիայում, ինչպես զբոսաշրջության այլ ոլորտներում, շարունակում են գերակշռել տղամարդիկ: Ավիացիայի կենտրոնի հաղորդած տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում 6994 օդաչուներից միայն 4,4 տոկոսն են կանայք: Այս մասին հաղորդում է  ABC News-ը:

Ուենդի և Քելլի Ռեքսոններն առաջին մայր և դուստր օդաչուներն են, ովքեր միասին չվերթներ են իրականացնում: Մայրն ու դուստրը, այնուամենայնիվ, ընտանիքում միակ օդաչուները չեն. Ուենդի Ռեքսոնի ամուսինը նույնպես օդաչու է:

Քելլի Ռեքսոնը ABC News-ին տված իր հարցազրույցում նշել է, որ սկսել է թռչել 16 տարեկան հասակում, և օդաչու լինելն իրենց ընտանեկան բիզնեսի մի մասն է դարձել: Քելլին հավելել է, որ իր կրտսեր քույրը դարձել իր «ուսանողը», իսկ ինքը դասախոսի դերում է: