տուն Քաղաքական Միջազգային Աշխարհում ամեն տարի ինքնասպան է լինում մոտ մեկ միլիոն մարդ

Աշխարհում ամեն տարի ինքնասպան է լինում մոտ մեկ միլիոն մարդ

53
0

stk64827cor

Աշխարհում ամեն տարի կատարվում է 800 հազար ինքնասպանություն։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում, որը նվիրված է ինքնասպանությունների կանխմանը։ Հաղորդում է BBC-ն։

Վիճակագրության համաձայն՝ ինքնասպանությունը 15-29 տարեկանների շրջանում մահերի հիմնական պատճառն է, սակայն ամենաշատն ինքնասպան են լինում 70 տարեկանից բարձրները։ Տղամարդիկ 3 անգամ ավելի շատ են ինքնասպան լինում, քան կանայք։ Ինքնասպանությունների 3/4-ը բաժին է ընկնում ցածր և միջին եկամուտներ ունեցող բնակչությամբ երկրներին։

Մասնագետները հատուկ ուշադրություն են դարձնում լրատվամիջոցներում ինքնասպանությունների լուսաբանմանը, քանի որ դա հանգեցնում է այսպես կոչված ինքնասպանություն նմանակումների։