տուն Աշխարհ Աշխարհում աճում է կորոնավիրուսից առողջացածների թիվը՝ շուրջ 99 հազար

Աշխարհում աճում է կորոնավիրուսից առողջացածների թիվը՝ շուրջ 99 հազար

360
0

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝COVID-19-ով հիվանդների թիվը 339 հազար 530 է: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 14 հազարը:

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 81 հազար 93 է: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 59 հազար 138 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 5 հազար 476: Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Իտալիան առաջին տեղում է աշխարհում:

Մարտի 23-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում` անցնելով 99 հազարը: