Լորիեյան թութակներ
Այս տեսակի թութակները շատ գույնզգույն են, ծիածանի գրեթե բոլոր գույներն առկա են նրանց փետրավորման մեջ: Նրանք բնակվում են Ավստրալիայում, Նոր Գվինեայում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում:
Ամերիկյան պուստելգա
Թռչունների այս տեսակը տարածված է ողջ արևմտյան կիսագնդում` Կանադայից մինչև Ֆոլկլենդյան կղզիներ: Աշխարհի ամենագեղեցիկ և փոքր գիշատիչ թռչուններից մեկն է:
Պսակավոր կռունկ
Այս ռոմանտիկ թռչունները բնակվում են Հարավային և Արևելյան Աֆրիկայում: Զուգավորման ժամանակ նրանք յուրօրինակ պարեր են պարում, թռչկոտում են և տարբեր շարժումներ անում:
Կարմիր կարդինալ
Այս թռչուններին կարելի է հանդիպել ԱՄՆ-ի արևելյան նահանգներում, Կանադայի և Մեքսիկայի հարավ-արևելքում: Արուն ունի վառ կարմիր գունավորում: Էգը շագանակագույն է, իսկ կարմիր փետուրներ ունի թևերի, կրծքավանդակի և գլխի վրա:
Կարմիր արա
Թութակների արքան չի կարող հպարտանալ երջանիկ ճակատագրով: Արաները հնդկացիների համար միշտ շատ ցանկալի որսի թիրախ են համարվում: Թռչունների միսն օգտագործվում է սննդի մեջ, իսկ փետուրները՝ նետերը զարդարելու համար:
Մանդարինկա
Այս թռչունները սիրում են նստել ճյուղերի վրա, շատ արագ են թռչում, կարողանում միանգամից վեր թռչել: Մանդարինկան գրանցված է Ռուսաստանի Կարմիր գրքում և նրա որսն արգելված է:
Դրախտային տանագրա
Բնակվում է Կոլումբիայում, Բոլիվիայում, Բրազիլիայում, Ֆրանսիական Գվինեայում: Թռչունի գունավորումը շատ յուրօրինակ է` կանաչավում դեմք, երկնագույն կրծքավանդակ:
Սիրամարգ
Սա ցուցակի միակ թռչունն է, որն ընտելացվել է մարդու կողմից: Արուի գլխավոր յուրօրինակությունը նրա գեղեցիկ վերին փետրավորումն է, որը հաճախակի պոչ են համարում: Սիրամարգերի հանդեպ շատ յուրահատուկ վերաբերմունք ունեն Արևելքում: