Հնաոճ իրերը մշտապես շուկայում թանկ են գնահատվել, իսկ հազվագյուտ հնաոճ մեքենաները ահռելի կարողություն արժեն: Ներկայացնում ենք աշխարհի տարբեր աճուրդներում վաճառված հինգ ամենաթանկ մեքենաները:
1954 թվականի սպորտային «Mercedes-Benz W196» միանգամից մի քանի ռեկորդներ է սահմանել: Մեքենան դարձել է «Bonhams» աճուրդի ժամանակ վաճառված ամենաթանկ մեքենան, «Ֆորմուլա 1»-ի վաճառված ամենաթանկ բոլիդը, ինչպես նաև աշխարհի ամենաթանկ «Mercedes»-ը: Այս յուրահատուկ մեքենան արտադրվել էր 1954թ.-ին: Հենց այս բոլիդով է իսպանացի մրցարշավորդ Խուան-Մանուել Ֆանիխոն հաղթել Շվեյցարիայի գրան պրին: Այն վաճառվել է 19.6 ֆունտ ստեռլինգով:
1957 Ferrari 250 Testa Rosso:Սա առաջին մեքենան է «Testa Rosso» ընտանիքից, որը հետագայում օգտագործվում էր որպես օրինակ մյուս մոդելների ստեղծման համար: Մեքենան ունի 12 գլանային շարժիչ, որի ծավալն է 3 լիտր և հզորությունը` 300 ձիաուժ:
«2013 RM Auctions» աճուրդի ժամանակ վաճառվել էր հազվագյուտ սպորտային «Ferrari 340/375 MM Berlinetta Competizione», որը մասնակցում էր «24 Heures du Mans» մրցարշավին: Այս մոդելից արտադրվել է միայն 3 օրինակ, իսկ վաճառված «Ferrari 340/375 MM Berlinetta Competizione»-ի ղեկին նստել են «Ֆորմուլա 1»-ի չեմպիոններ Մայք Հոտորնը, Ջուզեպպե Ֆարինան և Ալբերտո Ասկարին: Մոտ €10 մլն վաճառված մեքենան հագեցված է 340 ձիաուժ հզորությամբ, 4.5 լիտրանոց շարժիչով:
Թագավորական մեքենան թագավորական գնով վաճառվել է 2012թ.-ին «Gooding & Company» աճուրդի ժամանակ: Խոսքը «Mercedes-Benz 540K Von Krieger Special Roadster» մոդելի մասին է, որն ի սկզբանե ստեղծվել է Պրուսիայի թագավորական ընտանիքի համար՝ 1936թ.-ին: Վաճառվել է 11 մլն ԱՄՆ դոլարով:
«Ford GT40 Gulf/Mirage»-ը դարձել է առաջին բոլիդը` ստեղծված «JWA/Golf» մրցարշավային խմբի համար: 1970թ.-ին մեքենան գնել էր ամերիկացի կոլեկցիոներ Դեվիդ Բրաունը, ով այն վարձույթի հանձնեց «Solar Production» կինոընկերությանը: Նկարահանումներից մեկի ժամանակ հարկավոր եղավ կտրել նրա տանիքը, ինչը բացասաբար ազդեց նրա աերոդինամիկական հատկանիշների և թափքի կոպտության վրա: Մեքենան վաճառվել է 11 մլն ԱՄՆ դոլարով: